Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հայ-իրանական հարաբերությունների եւ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մասին հարցերին ասաց. «Իրանի հետ հարաբերություններում որեւէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չենք տեսնում»:
Փաշինյանը վստահեցրեց՝ «Մենք Իրանի հետ պետք է հարաբերությունների լավ մակարդակը ոչ միայն պահպանենք, այլեւ հարաբերությունները փորձենք բարձրացնել նոր մակարդակի»:
Մանրամասները շուտով՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ