ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, թե բանակից տարկետման հարցով ժամանակին նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հարցով են իրեն դիմել: Հարցի հետ կապված Aravot.am-ն ստացավ նաև Արմեն Գևորգյանի մեկնաբանությունը:
«Տարկետման հարցով երբևէ որևէ մեկին, առավել ևս՝ Վահան Շիրխանյանին, չեմ դիմել: Իմ` տարկետում ստանալու հարցում օրենքի ոչ մի խախտում և որևէ միջամտության կարիք չի եղել: 1990-96 թվականներին ապրել, սովորել և աշխատել եմ Ռուսաստանի Դաշնությունում, եղել եմ ՌԴ քաղաքացի: Ինչպես բազմիցս նշել եմ իմ հարցազրույցներում, օրենքով սահմանված կարգով ազատվել եմ պարտադիր զինվորական ծառայությունից, քանի որ բուհն ավարտելուց անմիջապես հետո ընդունվել եմ ասպիրանտուրա, պաշտպանել եմ թեկնածուական թեզն ու աշխատանքի անցել ըստ մասնագիտության: 1997 թվականին վարչապետ Արմեն Սարգսյանի հրավերով վերադարձել եմ Հայաստան ու անցել պետական ծառայության:
Տարկետման անհրաժեշտության դեպքում անգամ հաստատ Վահան Շիրխանյանին չէի դիմի, հնարավորություն ունեի դիմել նրա վերադասին, սակայն երբեք նման խնդիր չի առաջացել:
Ի դեպ, նաև երբեք Կոպենհագենում չեմ սովորել, սովորել եմ Նիդեռլանդներում: Ցավում եմ, որ նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք այժմ զբաղված են ստահոդ տեղեկություններ տարածելով», – փոխանցեց նա:
Չէի ասի,բայց ստիպում եք: Դուք մութ ու ցուրտ տարիներ՛ պատերազմ՛ հացի կտրոն չէք տեսել: Եկաք Հայաստան, երբ այն բզկտվում էր՝ով ինչքան կտանի: Լծվեցիք ստահոդ համակարգին լավ կատարողի կարգավիճակով: Բայց Դուք տեսաք հոկտեմբերի 27,մարտի 1: Դուք երկուսով կարող եք միասին Սարի սմբուլը երգել՝ելնելով այն հանգամանքից,որ իրար հետ կարծես աշխատել եք: Ասել եմ ու կասեմ՛մուսաներ միշտ պետք են կյանքում,բայց ոչ Ձեր նմանները՛ովքեր բարդելու ունակությունով են օժտված: