ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վեհափառին անվտանգությամբ ապահովելու մասին նախագծի չընդունմանը եւ Գարեգին Բ-ի նստավայր ներխուժելուն, ասաց. «Իսկ ինչու հիմա նրանք այնտեղ չեն, որովհետեւ ոստիկանությունը հատուկ գործողությամբ նրանց դուրս է հրավիրել: Նորից չեն մտել, որովհետեւ ոստիկանությունը ապահովել է, որ չմտնեն:
Ապա Փաշինյանը նկատեց՝ վեհափառի դեմ շարժումը ընդամենը արտացոլումն է եկեղեցու ներքին խնդիրների:
«Հիմա էլ ԼԳԲՏ թեման են շահարկում: ԼԳԲՏ որոշ ակտիվիստներ միեւնույն ժամանակ պայքարում են այդ երեւույթի դեմ: Միեւնույն ժամանակ չեն պատասխանում հարցին՝ երբ ՀՀ քաղաքացին հայտարարում է՝ ես սեռական փոքրամասնության ներկայացուցիչ եմ, ի՞նչ անենք: Մինչեւ մայիսը Հայաստանում ԼԳԲՏ համայնք չի եղել, հա՞: ՀՀԿ-ի ծաղկուն շրջանում Հայաստանում հրապարակվեց նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, ովքեր ունեն այլ սեռական կողմնորոշում: Եվ այն ժամանակ այս նույն մարդիկ չգիտես ինչու բան չէին ասում»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
«Հայաստանում եղել է ավտորիտար կառավարություն, որն ամեն ինչ ինքն է որոշել, ընդհուպ մինչեւ ով ում հետ ամուսնանա»,-ասաց Փաշինյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ