Լրահոս
Օրվա լրահոսը

PR խորհրդատուն` քաղաքական ուժերին. «Կրկեսային ժանրում ներկայանալն արդարացված չէ»

Նոյեմբեր 20,2018 17:45

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով դեռեւս պաշտոնապես չմեկնարկած քարոզարշավի եւ արդեն «քարոզարշավող» ուժերի մասին` PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանը նշեց. «2 գործոն շատ սեղմող են այս շրջանում: Պաշտոնապես քարոզարշավը նոյեմբերի 26-ին է մեկնարկում, բայց կարելի է ասել, որ սոցցանցերում այն լիիրավ մեկնարկել է: Ընդ որում՝ սոցցանցը պակաս տիրույթ չէ եւ ընդգրկունությամբ մեր երկրում երկրորդ տեղում է»:

Հայկ Կիրակոսյանի ձեւակերպմամբ, սեղմող գործոններից մեկը ժամանակայինն է` սարսափելի սուղ ժամանակի պայմաններում լրիվ նոր ձեւավորված քաղաքական ուժերը պետք է դրսեւորվեն, մյուս գործոնն էլ քաղաքական ուժերի քանակն է, որը բերում է ուշադրություն գրավելու առաջնահերթության:

«Պետք է կարողանաս առավելագույն ուշադրություն գրավել, դրա համար եւ «մանդարիններ» են գործի դրվել, եւ շուտով այլ հնարքներ գործի կդրվեն: Կարծում եմ, որ կշահեն առավելապես զուսպ ներկայացող քաղաքական ուժերը, որովհետեւ վերջիվերջո խոսքը գնում է Ազգային ժողովի մասին:

Ես չեմ ասում, որ քաղաքական ուժերն անպայման տրագիկ ժանրում ներկայանան, բայց ամեն դեպքում կրկեսային ժանրում ներկայանալը արդարացված չէ: Նախ շուտով կունենանք վերանորոգված կրկես, եւ երկրորդ, նախորդ «կրկեսից»` ԱԺ-ից հազիվ ենք գլուխներս ազատել: Այս մեկը պետք է իրոք որ Ազգային ժողով լինի եւ արտացոլի ազգի կամարտահայտումը, ինչպես հաճախ սիրում է ասել հարգարժան վարչապետը»,- նշեց PR խորհրդատուն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Հայկ Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930