Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը պատասխանում է հարցին՝ ինչո՞ւ մինչեւ հիմա Սերժ Սարգսյանին չեն բռնել

Նոյեմբեր 20,2018 18:25

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Մարտի 1-ի քրեական գործի մասին հարցին՝ արդյոք նրա մոտեցումը փոխվել է, քանի որ նա հայտարարում էր, որ դրա պատասխանատուն նաեւ Սերժ Սարգսյանն է, մինչդեռ նա հարցաքննության էլ չի կանչվել, ասաց. «Իմ մոտեցումը չի փոխվել»:

Փաշինյանն ասաց, որ մարտի 1-ի շրջանակներում այնպիսի բացահայտումներ են արվել, որ  զարմանալի է, թե ինչու այդ թեմայով փոթորիկ չի լինում: Ըստ Փաշինյանի, մինչդեռ նախարարի ասած՝ փետրվարի 31-ը հինգ շաբաթ քննարկվեց. «Երկրում իրավապահ մարմինը ապացույցները կեղծել է ամենաբարձր մակարդակով… հա, դե նորմալ է»:

Փաշինյանի խոսքերով՝ «Հիմա էլ ասում են՝ Սերժ Սարգսյանին ինչո՞ւ չեն բռնել: Դա ինչ հարցադրում է: Եվ շեշտադրումներ են անում՝ էս հեղափոխությունը կազմակերպել են   Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը: Այսպիսի բան ասող մարդը պրիմիտիվ հարգանք չունի սեփական ժողովրդի նկատմամբ: Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, երբեք չի եղել, որ ես խնդիր դնեմ՝ ինչ-որ մեկին բռնեք, կամ ինչ-որ մեկին մի բռնեք, չի եղել ու չի լինելու»:

Փաշինյանը վստահեցրեց՝ իր վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ չի փոխվել, իսկ քրեական գործը ակտիվ շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Այս վարչապետը լաւ կը խօսի, շատ կը խօսի: Սակայն երբեմն ալ, երբ որ որքան հեշտ է շիտակ բան ըսել, յանկարծ կը սայթաքի, կարծես թէ չի գիտեր ինչ ըսէ, պարապ բան մը կ’ըսէ:

    Այս մարդը արձակուրդի կարիքը ունի: Մինչ ամբողջ շրջապատը՝ զեռօ է – բացի կնոջմէ, ան ալ երեւի չի հասնում – :

    Ի միջի այլոց Սերժ Սարգիսյանը «հանգիստ թողելու» նիւթով, կարող է պարզապէս բացատրել թէ երկիրը տեւական ճգնաժամի մէջ է, եւ այժմ աւելի քան երբեք, էականը, գոյութենակա՛ն առաջնահերթութիւնը՝ ապագան է: Հետեւաբար, անցեալի վերաբերող նիւթերը նուազ հրատապ են:

    Առաւել, անհրաժեշտ է ազգային հաշտութեան ճիգ թափել, այդ ալ երկրին համար կենսական հրամայական մըն է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930