Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գործընկերներին. «Դուք քաջալերում եք մեր մայրաքաղաքի գրավո՞ւմը»

Նոյեմբեր 20,2018 17:05

Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոշտ արձագանքեց ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին հարցին: Նա նկատեց՝ ՀԱՊԿ կանոնադրության մեջ գրված է, որ մենք ռազմաքաղաքական դաշնակիցներ ենք, մինչդեռ ՀԱՊԿ անդամ երկրի նախագահը ՀԱՊԿ ոչ անդամ երկրի դեսպանին կանչում է եւ ասում՝ Ադրբեջանի հետ բանակցում ենք, զենք են ուզում վաճառենք. «Սենց իրավիճակ է, տեղեկացնում է, որ սենց քննարկում կա: Նման իրավիճակ երբեւէ չի եղել: ՀԱՊԿ կանոնադրության փոփոխության խնդիր չենք դնում, մենք պրակտիկայի փոփոխության խնդիր ենք տեսնում: Մենք ասում ենք, որ տարօրինակ է, որ ՀԱՊԿ խոսակցությունը… դաշինքի անդամ երկրի հակառակորդ երկրին, որն ամեն օր սպառնում է, որ նրա մայրաքաղաքը գրավելու է: Հետեւաբար, դուք զենքը վաճառում եք, որ իրենք մեր մայրաքաղաքը գրավե՞ն: Այսինքն՝ դուք քաջալերում եք մեր մայրաքաղաքի գրավո՞ւմը: Ու մենք ոչինչ չասե՞նք: Չի լինելու նման բան:

Էդ նախկին կոալիցիոն գործընկերները իրենք էս իրավիճակում ի՞նչ են արել: Ոչ մի բան չեն արել, բերանները ջուր առած նստել են, որովհետեւ իրենք առաջնորդվում են ոչ թե Հայաստանի շահերով, այլ՝ էս ինչ տեղն այսքան բիզնես ունենք, էնտեղ այսքան բիզնես ունենք: Նոր իրավիճակն այն է, որ ՀՀ-ն ներկայացնում է մի մարդ, որը ոչ մի տեղ բիզնես չունի եւ հետաքրքրված չէ Հայաստանի շահերից բխող հայտարարությունը ինչ արձագանք կունենա Մոսկվայում, Աստանայում կամ Բիշքեկում կամ որեւէ տեղ ունեցած իր բիզնեսի վրա»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930