Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր Մերուժան Մանուկյանը հացադուլ է հայտարարել այն բանից հետո, երբ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել նրա եւ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արթուր Ալիխանյանի բողոքը:
Կալանավորի կինը՝ Մարինա Պողոսյանն Aravot.am-ին ասաց, թե դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, նրանք հայտնել էին, թե անցյալ ուրբաթ եղել են «Նուբարաշենում», սակայն հացադուլավորին չեն հանդիպել:
Ավազակային հարձակման համար 10,5 տարվա ազատազրկման դատապարտվածի դատավճիռն այս տարվա հունիսին վերաքննիչ քրեական դատարանը թողել է անփոփոխ:
Կալանավորի հետ հանդիպել է այս պահի դրությամբ միայն հիմնարկի պետը, որը ճշտել է, որ հացադուլը ՔԿՀ-ի դեմ չէ, այլ դատավճռի եւ դատարանների:
Կարդացեք նաև
Կալանավորի կնոջ տեղեկացմամբ, այս գործով տուժողը հանրապետությունից դուրս է, իսկ իրենք երկու տարի ութ ամիս է դատարաններում են: