Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության անդամներին, մասնավորապես այն նախարարների պաշտոնակատարներին, որոնց դեմ, ինչպես ինքն ասաց, արշավ է սկսվել:
Նախ` Փաշինյանը վստահեցեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո կառավարության կառուցվածքում փոփոխություն է լինելու։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախարարների պաշտոնակատարների դեմ արշավն իրականացնում են հիմնականում ֆեյքերը, փորձելով ստվերել նրանց գործունեությունը:
Փաշինյանն ասաց, որ որեւէ մեկը չի գտնվի, որը կապացուցի, թե կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը չգիտի, որ փետրվարի 31 գոյություն չունի:
Փաշինյանն անդրադարձավ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի դեմ կազմակերպված արշավին: Փաշինյանը Թորոսյանի դեմ արշավը պայմանավորեց Արա Մինասյանի արդեն նախկինում գլխավորած հիվանդանոցում բացահայտումներով: Փաշինյանի խոսքերով՝ Թորոսյանը համարձակվել է «կպնել» «սրբության սրբոցին»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ