Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկը պիտի լինի՞ խորհրդարանում, որ ասի՝ ձեր ցավը տանեմ, կա խոսք եւ կա գործ». Ինչու է Գագիկ Մինասյանն առաջարկում ընտրել ՀՀԿ-ին

Նոյեմբեր 20,2018 14:11

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր «Փաստարկ» ակումբում խոսելով աղմուկ հանած «խոպանչիների» գումարները հարկելու նախաձեռնության մասին՝ ասաց. «Մեր իշխանության ժամանակ այդպիսի որեւէ պաշտոնական նախաձեռնություն չի եղել, որեւէ պաշտոնատար անձի կողմից այդպիսի հայտարարություն չի եղել: Բնականաբար, իշխանությունները ուզում են գցել դա նախորդ իշխանությունների վրա: Մեր իշխանության ժամանակ այդպիսի որեւէ պաշտոնական հայտարարություն չի եղել»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի գործարար Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի ձերբակալությունը, դա գործարարության վրա ինչպե՞ս կանդրադառնա: Գագիկ Մինասյանը պատասխանեց. «Եթե մարդը դեռ օրենքի սահմանված ձեւով չի անցել, դատարանի վճիռ չկա, ինքը անմեղ է: Հեռու պահեք մեր հասարակության չճշտված փաստերից: Ամպագոռգոռ հայտարարությունները մնում են հենց ամպագոռգոռ հայտարարություններ, բայց արատավորվում են մարդիկ: Չենք կարող մենք այսպես առաջ գնալ: Եթե ինչ-որ բան կա, գործը կհասնի դատարան: Մինչեւ այս մենք ի՞նչ բարոյական իրավունք ունենք վարկաբեկել մարդկանց, այդպես մենք առաջ չենք գնա:

Դեկտեմբերի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին անդրադառնալով՝ Գագիկ Մինասյանն ասաց. «Որպես ՀՀ քաղաքացի կուզենայի, որ իմ երկրում լինի հզոր իշխանություն եւ հզոր ընդդիմություն: Հայտնի ասացվածք կա՝ իշխանությունն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը այլասերում է բացարձակորեն, միակ ուժը, որ կարող է զսպել այսպիսի նկրտումները, հզոր եւ կառուցողական ընդդիմությունն է: Որ այդպիսի դրսեւորումներ կան ներկայիս իշխանությունների մոտ, դրա մասին ասաց նաեւ վարչապետը՝ այն մարդիկ, որոնք փողոցներ էին փակում, հեղափոխության առաջամարտիկներ են, այսօր կաշառք են ստանում ու կաշառք են ուզում: Սա ինչի՞ մասին է խոսում, այն ամենը, ինչ բնորոշ էր բոլոր հետխորհրդային իշխանություններին, բնորոշ է նաեւ այս իշխանություններին»:

Նա ասաց, որ իշխանության մեջ ներթափանցում են մարդիկ ու վարկաբեկում են: Հետեւաբար հզոր եւ կառուցողական ընդդիմությունն է, որ գիտի խնդիրները, ինքը անցել է այդ ճանապարհով ու կարող է օգնել մեր պետության առաջընթացին՝ որպես ընդդիմություն. «Ես կուզենայի, որ ՀՀԿ-ն ներկայացված լիներ խորհրդարանում՝ որպես ընդդիմադիր հզոր ուժ: Որպես կուսակցական, ես ներսից մեր կուսակցության մեջ տեսնում եմ այն մեծ մղումն ու պատասխանատվությունը…Մեկը պիտի լինի՞ խորհրդարանում, որ ասի՝ ձեր ցավը տանեմ, կա խոսք եւ կա գործ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930