Հայաստանում շաքարի նոր գործարան է բացվելու: Այսօր այս մասին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ; Նա ասաց, որ նման բան ոչ ոք յոթ ամիս առաջ չէր կարող պատկերացնել: Փաշինյանն ասաց, որ նաեւ կենցաղային տեխնիկայի արտադրություն է դրվելու մեր երկրում:
Փաշինյանը վստահեցրեց՝ Հյուսիս-հարավի շինարարության հարցում թվում էր հակասություն կա, եւ հիմա փորձագիտորեն ապացուցվել է, որ ճանապարհի բետոնի որակի հետ կապված խնդիր կա:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ