Տաղանդավոր երգչուհի Մարի Հարությունյանը մասնակցելով «The Voice Kids of Belgium» շոու ծրագրին և ունենալով հիանալի ելույթ՝ ձեռք է բերել հաղթանակ :
Մարին ներկայանում է Սիայի «Cheap Thrills» երգով : Մի քանի րոպեների ընթացքում երգչուհին վերապրում է ստեղծագործության իմաստն ու զգացմունքները և ունենալով ուժեղ ձայնային տվյալներ ՝ ջերմ ընդունվում ժյուրիի ու հանդիսականի կողմից: Օժտված լինելով ներքին ուժով և ներդնելով մեծ եռանդ իր ելույթի մեջ ՝ հայ երգչուհին իր տաղանդով անցնում է հաջորդ փուլ :
Հաջորդ փուլում Մարին ներկայացնում է Sia-ի «Dusk till Down» երգի իր յուրօրինակ կատարումը, որն անգամ զարմանք և հիացմունք է առաջացնում ժյուրիի անդամների շրջանակներում: Երգչուհին կարողանում է այս կատարման միջոցով հասցնել ունկնդրին իր անկեղծությունն և ձայնային հզորությունը: Այս գեղեցիկ կատարմամբ հայ մասնակիցը անցնում է կիսաեզրափակիչ փուլ :
Ի լրումն՝ 12 – ամյա հայուհին, ապրելով արտերկրում, մասնակցել է բազմաթիվ այլ մրցույթների և ունեցել նշանակալից ձեռքբերումներ: Մարին դեռ փոքր տարիքից զբաղվում է երաժշտությամբ՝ ցանկանալով ունենալ մեծ հաղթանակներ ՝ որպես հայ արժանի զավակ:
Մամուլի հաղորդագրություն