Երբ այս տարվա հունիս ամսին կառավարությունը կատարյալ լռությամբ հաստատեց Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, անմիջապես կասկածներ հնչեցին, որ լռության հիմնական պատճառն այն մութ էջերն են, որոնք կարող են դուր չգալ Հայաստանի Հանրապետության «հպարտ» քաղաքացիներին։ Անցան հաշված ամիսներ, և բոլորը իմացան, որ համաձայն այդ ծրագրի՝ առաջիկա տարում աշխատավարձի բարձրացում չի սպասվում։
Այս տխուր պատմությունից անցել է ընդամենը 6 ամիս, և մենք նույն իրավիճակի կրկնությունն ենք տեսնում։ Հարցը հետևյալն է՝ սեպտեմբերի սկզբին, երբ դեռևս նախանշվում էին հարկային փոփոխությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհամբեր երեխայի նման ուղիղ եթերով ներկայացրեց այն բոլոր գաղափարները, որ իրենք ունեն։ Սակայն այժմ, երբ փաստացի արդեն պատրաստ է փոփոխությունների փաթեթը, ոչ միայն վարչապետի պաշտոնակատարը, այլև մնացած բոլոր իշխանականները կատարյալ լռություն են պահպանում։ Բացի Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակից, որևէ այլ պաշտոնական աղբյուրում կամ պատասխանատու անձի կողմից չկա և չհնչեցվեց գեթ 1 նախադասություն։ Կհարցնեք՝ ինչո՞ւ… պատասխանը պարզ է, որովհետև այն ևս իր մեջ մութ էջեր է պարունակում, որը կարող է դուր չգալ «հպարտ» քաղաքացիներին, հատկապես, որ հաշված օրերից խորհրդարանական ընտրություններն են։
Ինչևէ, եթե Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հնարավոր եղավ մի քանի ամիս ծածուկ պահել, ապա հարկային օրենսգրքի դեպքում դաշտում առկա «ականներն» ավելի շուտ պայթեցին։
Ի դեպ, այն մարդկանց համար, ովքեր մտածում են, որ այս «փայ մտնելու» թավշյա սկզբունքը նոր է առաջացել, պարզապես բացեք կառավարության ծրագիրը և կտեսնեք, որ 21-րդ էջում սևով սպիտակի վրա գրված է՝ եկամտի հարկումից անցում կատարել սպառման հարկման։
Մաքսիմ ՄՈՒՍԻՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում