Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավորի ասածի հանգույն կարելի է շարունակել, մինչեւ աբսուրդի աստիճան. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 20,2018 12:24

ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծ էին ներկայացրել, որն անցյալ շաբաթավերջի ԱԺ նիստում չընդունվեց: ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից մոտ երեք տասնյակ պատգամավոր կողմ քվեարկեց, ԲՀԿ-ն՝ «մեր դղյակը ծայրից է, անցավ գլուխներս ցավի տակ չդնենք» մոտեցմամբ ձեռնպահ քվեարկեց, դե, իսկ իշխանական թեւը, բացառությամբ 1 պատգամավորի, դեմ քվեարկեց:

Նախագծի «մեխն» այն էր, որ Հայ Առաքելական եկեղեցու եւ մեր եկեղեցիների տարածքը զանազան ինքնահաստատվողների «բողոքի ցույցերից» զերծ պահվի, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղաշարժը ամեն տեղից ելած չխոչընդոտի, մի խոսքով՝ կանխվեն վայրիվերո այն դրսեւորումները, ինչ արդեն մի կես տարուց ավելի է՝ «վայելում ենք»:

Կյանքի կոնկրետ օրինակներից ու, նաեւ մեր կողմից անարձագանք չմնացած հոռի ու անընդունելի եղելություններից էր բխում հիշյալ օրենքում նման փոփոխություն կատարելու առաջարկություն-նախագիծը:

Այն մերժվեց: Ըստ որում, ուշադրություն գրավեց «իշխանական թեւի», ավելի կոնկրետ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ ներկայացուցիչների ոչ միայն հիշյալ նախագծին «դեմ» քվեարկելը, այլեւ այդ մերժողական դիրքորոշման հիմնավորումները:

Հատկապես ՔՊ-ական գործիչ Ալեն Սիմոնյանի «բանաձեւը» ինչպես ասվում է՝ թիրախում հայտնվեց, թե՝ «Ամենայն Հայոց կաթողիկոսին պետք է պաշտպանենք ամենայն հայոց ժողովրդի՞ց։ Մնում էր կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանեինք»:

Սա, կարելի է ասել՝ դեմագոգիայի ցայտուն նմուշ է: Քրեստոմատիկ նմուշ: Պատահական չէ, որ սոցցանցերում այն ծաղրական արձագանքների արժանացավ, որոնցից ամենադիպուկն այն էր, որ, դե, բանկերն ու Կենտրոնական բա՞նկն ինչու են պահպանվում, ժողովրդի փողերն ու արժեքավոր իրերը ժողովրդի՞ց եք պահպանում ու պաշտպանում:

Հիշյալ ՔՊ-ական պատգամավորի ասածի հանգույն կարելի է շարունակել, մինչեւ աբսուրդի աստիճան: Նույն մոտեցմամբ, օրինակ, կարելի է ասել, թե ո՞ւմ է պետք ոստիկանությունը, լուծարեք, թող չլինի: 21-րդ դարում ո՞վ է ժողովրդին ժողովրդից պաշտպանում:

Ավելին՝ քանի որ Աստված է մեզ պահապան, դե եկեք բանակ էլ չունենանք, մի-մի տոմս առնենք, գնանք Լոս կամ Ուստ Կամենոգորսկ՝ «Հայ եմ ես, հայ ես դու»-ի տակ հեռվից հայրենիքը սիրելու…

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ստիպված պետք է պարսպապատվեն՝հիմա էլ ,,վայ,,ազգակիցներից պաշտպանվելու համար…:Հետաքրքիր է,եթե մեկ այլ պետությունում հայ եկեղեցու վրա ոտնձգություններ լինեն,ինչպես կարձագանքեին նրան,որոնք ,,ոտնձգություն,,են անում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930