Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով. «Փաշինյանը ցանկանում է ֆիքսել իր մեծամասնությունը խորհրդարանում, քանի դեռ այն գտնվում է վերելքի փուլում». «168 ժամ»

Նոյեմբեր 20,2018 12:15

Հարցազրույց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ

– Պարոն Կոլերով, ՀՀ-ում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին ինչպե՞ս եք գնահատում քաղաքական դաշտի վիճակը, նախընտրական տրամադրությունները և այն մտավախությունները, որ այս ընտրությունները գաղափարական հենք չեն ունենալու։

– Ես Հայաստանում չեմ ապրում և չեմ կարող ճշգրիտ գնահատականներ տալ։ Բայց կողքից հետևելով իրավիճակին՝ կարող եմ ասել, որ, ընտրություններում  կհաղթեն  Փաշինյանի կողմնակիցները, խորհրդարանում ձևավորվելիք ընդդիմությունը թույլ չի լինի։ Սակայն որևէ սկզբունքային բան դա չի փոխի այս փուլում։ Իմ կարծիքով, այո, գաղափարներն առաջին տեղում չեն, քանի որ այս ժամկետներում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում առաջին հերթին այն պատճառով, որպեսզի ամրապնդվի Փաշինյանի և նրա աջակիցների մենաշնորհային դերակատարությունը քաղաքական թատերաբեմում։ Հենց այդ պատճառով ընտրությունները որոշվել է անցկացնել դեկտեմբեր ամսին, քանի որ բոլորն են հասկանում՝ ժամանակի ընթացքում և հատկապես այս ժամանակահատվածում, երբ մայիսից բավական ժամանակ է անցել, և առջևում ծախսատար ամիսներ են, Փաշինյանի և կողմնակիցների վարկանիշը սկսելու է անկում ապրել։ Փաշինյանը ցանկանում է ֆիքսել իր մեծամասնությունը խորհրդարանում, քանի դեռ այն գտնվում է վերելքի փուլում։ Իսկ հետո այս մեծամասնության վրա հիմնվելով՝ գարնանը կանցկացվի հանրաքվե կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցում կատարելու նպատակով։ Բայց այդ մասին դեռ վաղ է խոսել։

– ՀՀԿ-ն խորհրդարան մտնելու հնարավորություն ունի՞՝ հաշվի առնելով հասարակության ներկայիս տրամադրությունները։

– Կարծում եմ՝ կա հնարավորություն։

– Դուք այն կարծիքին էիք, որ այս ընտրություններին ՀՀԿ-ն չպետք է մասնակցի, դա կլիներ ճիշտ որոշում։

– Ես ներկայումս ևս այն կարծիքին եմ, որ ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր։ Սակայն սա նրանց որոշումն է։ Ըստ իս, չպետք է մասնակցեր, քանի որ ՀՀԿ-ն չի ավարտել իր ներքին կուսակցական վերակառուցման աշխատանքները, իսկ ներկայումս հանդես է գալիս որպես կոալիցիա՝ կազմված տարբեր ուժերից։ Ի դեպ, նշեմ, որ նոր անունների ընդգրկումը ցուցակում ոչ թե նպաստում է ՀՀԿ-ի հեղինակության բարձրացմանը, այլ ընդհակառակը՝ վնասում հեղինակությանը։ Բայց նրանք որոշել են մասնակցել, և կարծում եմ՝ կանցնեն խորհրդարան։

– Ինչո՞ւ է նոր անունների ընդգրկումը վնասում ՀՀԿ-ի հեղինակությանը։

– Դա էլ ավելի է արտացոլում այն իրավիճակը, որում հայտնվել է ՀՀԿ-ն, և կուսակցական փոփոխությունների հրամայականն էլ ավելի է սրում։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930