Լոնդոնում շարունակվում է շախմատի աշխարհի թագի համար գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի եւ հավակնորդ, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի միջեւ մրցամարտը: Այն առանձնանում է բացառիկ համառությամբ: Կողմերից ոչ մեկը չի ցանկանում զիջել: Այսօր խաղացվեց ութերորդ պարտիան եւ ութերորդ անգամ անընդմեջ գրանցվեց ոչ-ոքի: Հաշիվը դարձավ 4:4:
Վաղը գրոսմայստերները կրկին հանգստանալու են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ