Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը երկարաժամկետ վստահելի ընկեր է. Էրդողան

Նոյեմբեր 19,2018 22:30

Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերություններ է կառուցում՝ անկախ այլ երկրների կողմից որևէ մեկին օգուտ չբերող ճնշումների, հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով «Թուրքական հոսք» գազատարի կառուցման ծովային հատվածի ավարտին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Ստամբուլում:

Միջոցառմանը մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Թուրքիան երբեք Ռուսաստանի հետ հարաբերություններին չի մոտեցել՝ ելնելով այլ երկրների պահանջներից: Իրավիճակները, որոնց դեպքում խախտվում են պետությունների ինքնիշխան իրավունքները, ոչ մեկի օգուտ չեն բերի: Մեզ համար Ռուսաստանը երկարաժամկետ վստահելի ընկեր է և գազի կարևոր մատակարար: Մեր միջև ջերմ և սերտ հարաբերությունները, որոնք հիմնվում են փոխօգնության վրա, կարևոր կշիռ ունեն ապագայի համար»,- ասել է Էրդողանը:

«Թուրքական հոսք» ծրագիրը նախատեսում է յուրաքանչյուրը 15.75 միլիարդ քառակուսի մետր հզորությամբ երկու գծից կազմված գազամուղի կառուցում: Առաջին գիծը նախատեսված է թուրք սպառողների մատակարարման համար, իսկ երկրորդը՝ Հարավային և Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար:

«Թուրքական հոսքով» գազամատակարարումը նախատեսվում է մինչև 2020թ. հունվարի մեկը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930