Դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի Պետական դումայի չորս խմբակցություններից պատգամավորներ կուղևորեն Հայաստան՝ դիտորդություն անցկացնելու խորհրդարանական ընտրություններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի և համերկրացիների հետ կապերի հարցերով Պետդումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովին:
«Պատվիրակություն (Պետդումայից) կգնա, կլինեն բոլոր խմբակցություններից»,- հայտարարել է Կալաշնիկովը՝ համապատասխան հարցին պատասխանելով:
Գործակալության աղբյուրների համաձայն՝ ակնկալվում է, որ Դումայի պատվիրակությունը կղեկավարի Կալաշնիկովը:
ՊԱՏՐԱՍՏԵՑ՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ