Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եղբորորդին`Սիփան Փաշինյանը նոյեմբերի 18-ին, ժամը 16-ին Նոյեմբերյան քաղաքի մշակույթի կենտրոնի դահլիճում հանդիպում է ունեցել բնակչության հետ: 27-ամյա Ս. Փաշինյանը զբաղեցնում է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատարի խորհրդականի պաշտոնը: Ըստ հանդիպման մասնակիցների`Ս. Փաշինյանը նոյեմբերյանցիներին հայտարարել է`կարեւորն այն է, որ առաջիկա ընտրությունները լինեն առանց կեղծիքների:
Իջեւան քաղաքում գրանցված Սիփան Արտակի Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում«Իմ քայլը» դաշինքի կողմից Տավուշի մարզն ընդգրկող թիվ 1 3 ընտրատարածքում վարկանիշային թեկնածու է: Այդ ընտրատարածքում նշված դաշինքից առաջադրված 7 թեկնածուներից 3-ը կին են `«Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի երեխայի զարգացման կենտրոնի տնօրեն, 1979թ. ծնված Լուսինե Անտոնյանը, Նոյեմբերյանի բնակչուհի, գործարարությամբ զբաղվող, 1968թ. ծնված Հայկանուշ Բեգլարյանը, Իջեւանի բնակչուհի, շուրջ 10 տարվա մանկավարժ, 1985թ. ծնված Հերմինե Անտոնյանը: Այդ ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով 2 թեկնածուներ`1973թ. ծնված Հայկ Չոբանյանը եւ 1984թ. ծնված Էդգար Ճաղարյանը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանից են սերում. սակայն գրանցված են եւ բնակվում են Երեւանում:
«Իմ քայլը» դաշինքի կողմից վարկանիշային ընտրակարգով պատգամավորության թեկնածու է նաեւ Տավուշի մարզպետ, Իջեւանի բնակիչ, 1975թ. ծնված Վահե Ղալումյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Մենք մեր մարզից ունենալու ենք երկու պատգամավոր` Վահե Ղալումյան և Սուրեն Մանուկյան, իսկ մնացած թեկնածուները ընդամենը ձայն փախցնողներ են:
Սուրեն Մանուկյանին ունի մեկ խանգարող հանգամանք, որ Հայ հեղափոխական դաշնակցության անդամ է, իսկ եթե լիներ անկուսակցական ընտրություններ բնականաբար, որպես անձնավորություն կհավաքեր մարզի 85 տոկոսը քվեն: