«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը Գյումրիում առաջիկա ԱԺ ընտրություններին առաջադրել է 5 վարկանշային թեկնածուներ։ Նրանցից մեկը Վարդան Սրտաշյանն է, ակտիվ երիտասարդ, որը դասավանդում է Շիրակի պետական համալսարանում, Գյումրիում լույս տեսնող «Հինգշաբթի» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է։ Նա նաև «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» շարժման հիմնադիր անդամ է, կուսակցության Շիրակի մարզային պատասխանատուն։
Այս կուսակցության վարկանիշային թեկնածուներից է Հասմիկ Հարությունյանը, որը ճանաչված երաժշտագետ է, արվեստագիտության թեկնածու, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտքարտուղարն է: Նա զբաղվում է Շիրակի ավանդական երաժշտության և հայ էթնոերաժշտաբանության արդի խնդիրներով ու նաև երաժշտամանկավարժական գործունեությամբ։ Շիրակի պետական համալսարանի կերպարվեստի ամբիոնի դասախոս է, Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանում սոլֆեջիոյի եւ երգչախմբի դասատու է: Դասավանդում է նաև Գյումրու երաժշտական պետական քոլեջում։
Մյուս թեկնածուն Անի Ցոլակյանն է՝ Հայ կաթողիկե առաջնորդարանի աշխատակից է, համակարգում է նաև Գյումրու հայ կաթողիկե երիտասարդաց միությունը։
Այս կուսակցության վարկանիշային թեկնածուների մեջ կա նաև IT ոլորտի մասնագետ, Ալեքսան Մամիկոյանն է։
Թեկնածուներից Հովհաննես Թորոսյանն էլ պատմաբան է, նա ապահովագրական ընկերություն ունի և ինչպես մեզ տեղեկացրեցին կուսակցության մարզային կառույցից, ակտիվորեն չի մասնակցելու քարոզարշավին անձնական խնդիրների պատճառով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Իյաաաաաաաաաաաա……..ԻՐՈՔ?Թերթի խմբագիրը թող գնա իրա կաշառված բարեկամների մասին մի փոքր հոդված գրի: