Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը
20:30-ի դրությամբ, Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում կուտակված
թեթև բեռնատարներին թույլատրվել է մտնել Վրաստանի տարածք:
Ճանապարհը բաց է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ
ծանրաքաշ բեռնատարների համար շարունակում է փակ մնալ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն