Հնդկաստանի Նյու-Դելի քաղաքում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի 10-րդ առաջնությունում այսօր ռինգ մտավ ասպարեզում մնացած Հայաստանի ներկայացուցիչ, 64 կգ քաշային Անի Հովսեփյանը: Մեր մարզուհին ծավալված կոշտ ու բարձր տեմպով մենամարտում բավականին լավ տպավորություն թողեց, սակայն մրցավարները նախապատվությունը տվեցին իռլանդացի մրցակցին:
Այսպիսով, Հայաստանը դադարեցրեց պայքարն աշխարհի առաջնությունում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ