Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանը Արտաշատ ՋՕ-ի մասին հինգշաբթի կխոսի

Նոյեմբեր 19,2018 18:50

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր կառավարության արտահերթ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն մեկ միլիոն 200 հազար դոլար արդեն մուտք է գործել պետբյուջե եւ այդ ընթացքը շարունակվում է: Պարոն Սանասարյանն ասաց, որ, հավանաբար, հինգշաբթի օրը կհայտարարի Արտաշատ ՋՕ-ի՝ մասին:

«Դուք գիտեք՝ գործը հարուցվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ եղբոր ընտանիքին պատկանող այգիների հետ կապված, ըստ տվյալների շուրջ 15 տարի է դա տեղի ունեցել, հիմա քննությունը շարունակվում է, այդ մասին իրավապահ մարմինները կտեղեկացնեն: Այլ չարաշահումներ էլ կան Արտաշատ ՋՕ-ում, որի մասին հինգշաբթի օրը կխոսենք»,-ասաց պարոն Սանասարյանը:

Ըստ նրա պատճառված վնասը գնահատվել է 10 միլիոն դրամ,որը առանձնակի խոշոր չափերի մասին է վկայում.«Օրենսդրական կարգավորում կա, որ վերջին մեկ տարին են հաշվում, բայց այդ գումարներն ավելի շատ են»: Դավիթ Սանասարյանի խոսքով քրեական գործ է հարուցված, յուրացում հոդվածով:
Պարոն Սանասարյանի տվյալներով, 350 միլիոն չարաշահում էլ, որը հայտնաբերվել էր Գյուղատնտեսական ակադեմիայում եւ ռեկտորը պետք է վերադարձներ, 50 միլիոնն արդեն վերադարձրել է.«Ժամանակացույցը սահմանված է, մինչեւ եկող տարվա վերջ կվերջացնի»:
Հարցին, թե առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում մասնակցության ձեւաչափն ինչպիսի՞ն է լինելու, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Առաջադրվել եմ թիվ 4 ընտրատարածքում, մի քանի օրից արձակուրդ եմ վերցնելու եւ մասնակցեմ»:
Թե ինչպիսի քարոզարշավ է պատրաստվում անել, Սանասարյանն ասաց, որ քայլելու է ու հանդիպելու է հնարավորինս ավելի շատ քաղաքացիների:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930