ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նորարարական «Նոր Ավան» մասնաճյուղի բացման կապակցությամբ հայտարարվել էր #myacbabank արշավը, որին մասնակցելով` հաճախորդները կարող էին հնարավորություն ստանալ իրենց ընտրությամբ մեկնել Փարիզ, Հռոմ, Բարսելոնա, Բեռլին, Պրահա, Դուբայ կամ ստանալ Samsung Galaxy A8 սմարթֆոն։ Հայտարարված մրցույթի շրջանակում պետք էր այցելել բանկի նորարարական «Նոր Ավան» մասնաճյուղ, նկարվել ինտերակտիվ էկրանի միջոցով և հետևել արշավի մյուս պայմաններին։
Ամենաշատը համացանցում տարածվեց Քրիստինե Պետրոսյանի լուսանկարը. նա էլ ճանաչվեց մրցույթի հաղթող։ Արշավի մյուս ակտիվ մասնակիցները ևս մրցանակներ ստացան։
«Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում լուսանկարների տեղադրումից հետո, ուղղակի անհրաժեշտ էր դրանք տարածել #myacbabank գլխագրով։ Մրցույթի հաղթող է ճանաչվել Քրիստինե Պետրոսյանը, և նա կմեկնի Պրահա։ Բացի այս, մրցույթի ամենաակտիվ մասնակիցներին այսօր հանձնեցինք մրցանակներ, որոնց մասին նախապես չէինք հայտարարել՝ մեկօրյա հանգիստ Ենոքավանում»,- իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար` Արտյոմ Ղազարյանը։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից իրականացվող բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ` հետևելով բանկի կայքին կամ պաշտոնական ֆեյսբուքյան էջին։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ