«Գաղտնալսումների հետ կապված այս պահին ոչինչ չեմ կարող ասել»,- այսօր լրագրողների հետ զրույցում կառավարության արտահերթ նիստից հետո ասաց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը: Ըստ նրա, Քննչական կոմիտեում հարուցված գործն ընթանում է, հետաքննություններ են նշանակված, Քննչական կոմիտեն առաջիկայում կտա պարզաբանումներ:
«Ինչ վերաբերում է Քոչարյանի հետ կապված երկրորդ գործին, ապա օպերատիվ աշխատանքներն իրականացվում են, եթե հիմա ասեմ՝ շահարկումներ են լինելու. «Եկեք, օպերատիվ աշխատանքը մենք ավարտենք, հիմնավորենք, որպեսզի, երբ որ կլինեն արդեն կոնկրետ հրապարակումներ, արդեն կարողանանք բոլոր հրապարակումների պատասխանները տանք: Այս պահին զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ