Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ ասել եմ՝ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին, բայց խորհրդարանական երկրում խորհրդարանը պետք է բալանսավորված լինի». Լևոն Շիրինյան

Նոյեմբեր 19,2018 17:45

Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (ՀՔԴԿ) առաջնորդ Լևոն Շիրինյանը վստահեցրեց՝ իրենք հայտ են ներկայացնում լինել երկրորդ ուժը խորհրդարանում: Ըստ նրա՝ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն լինելու դեպքում դա կարող է աղետի վերածվել: Նա հստակեցրեց. «Ես միշտ ասել եմ, որ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին, բայց խորհրդարանական երկրում խորհրդարանը պետք է բալանսավորված լինի»:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Լևոն Շիրինյանը հայտարարեց. «Խորհրդարանը պետք է քիչ թե շատ հավասարակշռություն ունենա: Այլապես փլուզում է սպասվում»:

Հարցին ո՞ր ուժին են իրենց մրցակից տեսնում, Լևոն Շիրինյանը պատասխանեց. «Երբ մեզ հռչակել ենք այլընտրանք, դա մրցակցի հարցը հանում է: Երրորդ հանրապետության ճգնաժամը կազմակերպող կուսակցության, նրանց կոալիցիոն դաշնակիցների հետ բացառում ենք դաշինք կամ հարաբերություն: Մենք այլընտրանք մեզ տեսնում ենք ՔՊ-ին: Էլի ազատականություն է, բայց սահմանափակ: Կա և′ քննադատություն, և′ համագործակցություն»:

Լևոն Շիրինյանն ասաց, եթե կամք ունենանք, քաղաքակրթություն կվերականգնենք: Այնուհետև հիշեցրեց. «Հիշում եք՝ վեց ամիս առաջ ում հետ խոսում էինք, ասում էր Սերժից պրծում չկա: Բայց Սերժից էն ձևի պրծանք, որ մարդ էլ խաբար չեղավ: Այս փակուղային գիտակցությանը, որը սխալ է, մենք պետք է վերջ տանք: Սա կարող ենք անել, մենք հումք ունենք, նավթից ավելին՝ արդյունաբերություն, մեքենաշինություն, ատոմակայանի վերակառուցում և այլն»:

Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդի տեղակալ Մարիամ Մանուկյանը բարձրացրեց կադրային քաղաքականության խնդիրը. «Այսօր կադրային քաղաքականության մեծ խնդիր կա: Նույն գործատուները փաստի առաջ ենք կանգնում, երբ բուհերը հազարավոր կրթված անձանց են տալիս, բայց գործատուն նրանցից չի կարողանում գիտակ մարդկանց ընտրել: Այստեղ գալիս է կրթական նոր ձևաչափի և ժամանակակից մեթոդների կիրառման հարցը: Մեր ուժը այդ խնդիրն իր առաջ դնում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930