Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսման վարձի փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է

Նոյեմբեր 19,2018 17:26

Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հասցեագրված բազմաթիվ դիմումները` ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրահանգով, սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգել է մինչև նոյեմբերի 23-ը :

Ըստ այդմ` անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող և սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքների ուսանողները, ովքեր համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման («Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու մասին» 1183-Ն որոշում), իրավունք ունեն պետության կողմից ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանալ, սակայն ուշացրել են համապատասխան փաստաթղթերը  ներկայացնել բուհ կամ ԿԳ նախարարություն, մինչև սույն թվականի նոյեմբերի 23-ը ներառյալ կարող են ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել ուսման վարձի փոխհատուցման համար պահանջվող փաստաթղթերը:

Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն` 010-58-95-26 հեռախոսահամարով:

ԿԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930