«Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ ) կուսակցությունը դեկտեմբերի 9-ին նախատեսված խորհրդարանական արտահերթ ընտրություններին կմասնակցի 5 թեկնածուով, որոնք կլինեն ՀՀԿ-ի ընդհանուր ցուցակի մեջ: Այսօր այս մասին «Տեսակետ» ակումբում ասաց կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Նրա ձեւակերպմամբ, առաջիկա ընտրությունները կարելի է անվանել չընտրություն: «Ժամանակ չկար, որ մեր քաղաքական ուժերը նախապատրաստվեին այս ընտրություններին: Եթե նախապես ասվում էր, որ ընտրությունները պետք է անցկացվեն հաջորդ տարի մայիս-հունիսին, եւ ՍԻՄ-ը այդ դեպքում նախապատրաստվում էր ինքնուրույն գնար ընտրություններին, հապճեպորեն այն փոխվեց, եւ նոյեմբերի 1-ին դեռ կուսակցությունները չգիտեին՝ որ օրենսգրքով ենք գնալու ընտրություններին:
Բացի այդ, պետք է հատուկ ընդգծեմ՝ այն հակաժողովրդավարական մթնոլորտը, որը տիրում է երկրում, մեր շատ ընտրողներ ու քաղաքական ուժեր պարզապես գտնվում են վախի մթնոլորտում, որն ազդում է մարդկանց վրա: Մեր շատ ընտրողներ ասում են՝ ուզում ենք ձեզ ընտրենք, բայց վախենում ենք ազատ արտահայտվել: Մենք բանակցել ենք 10 քաղաքական ուժի հետ, որոնք պարզապես որոշեցին դուրս մնալ գործընթացից այն պատճառով, որ իրենք իրենց զգում են ահաբեկված, անպատրաստ հապճեպ կազմակերպված ընտրություններում: Անգամ մամուլն է գտնվում ճնշված վիճակում, երբ Փաշինյանը հայտարարեց, որ մենք ունենք հակապետական քարոզչություն հեռուստատեսությամբ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պարոն, ձեր “կուսակցության” նման կուսակցություններին սովորաբար պետք է նույնիսկ թույլ չտալ մասնակցել որևէ քաղաքական գործընթացին: Դուք հակա-դեկոկրատական ուժ եք: Ուրախ եղեք որ ընդհանրապես մասնակցում եք ու այո ամոթ է ՀՀԿ ընտրելը, ինչպես և Գերմանիայում ամոթ է ֆաշիստական հակումներ ունեցող կուսակցություն ընտրելը: Հեռացեք