Այսօր ԿԸՀ-ում վիճակահանությամբ որոշվեց, թե որ քաղաքական ուժը որ համարի ներքո է հանդես գալու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այսպիսով, թիվ 1 համարի ներքո հանդես է գալու ՀՀԿ-ն, 2-րդ համարի ներքո՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, 3-րդ համարն է ՀՅԴ-ն, 4-րդը՝ «Իմ քայլը» դաշինքը, 5-ը՝ «Լուսավոր Հայաստանը», 6 համարի ներքո կլինի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդը», 7-րդ համարն է «Ազգային առաջընթացը», 8-ը՝ «Մենք» դաշինքը, 9-ը՝ ՕԵԿ-ը, 10-ը՝ «Սասնա ծռերը» եւ 11-ը՝ ԲՀԿ-ն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ