Լրահոս
Օրվա լրահոսը

Նորք-Մարաշի «զինված խմբի» ենթադրյալ ղեկավարը կշարունակի մնալ կալանքի տակ

Նոյեմբեր 19,2018 16:42

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր մերժել է Նորք-Մարաշի «զինված խմբի» ենթադրյալ ղեկավար Արթուր Վարդանյանին երեք միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատելու միջնորդությունը: Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լեւոն Բաղդասարյանն Aravot.am-ին փոխանցեց, որ դատարանը կրկին չի պատճառաբանել միջնորդությունը մերժելը: Նախկինում եւս Վարդանյանին կալանքից ազատելու միջնորդություններ ներկայացվել են եւ մերժվել:

Լեւոն Բաղդասարյանի գնահատմամբ. «Պատճառն ընտրովի արդարադատությունն է: Նորքի խումբը համաներման տակ չընկավ տարօրինակ կերպով, հիմա էլ մերժում են միջնորդությունը»:

Պաշտպանը հայտնեց, որ առաջիկայում նոր միջնորդություն կներկայացնի եւ շեշտեց, որ Նորքի խմբի բոլոր անդամները վերջին շրջանում ազատ են արձակվել կալանքից, բացի Արթուր Վարդանյանից:

Հիշեցնենք, որ խմբի անդամները մեղադրվում են հանցավոր գործակցություն ձեւավորելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու-փոխադրելու, իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար: Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, նրանք մտադրվել էին խոցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը։ Նրանք վնասազերծվել էին 2015թ.-ին՝ Նորք-Մարաշի տներից մեկում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930