Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նախորդ իշխանությունից ոչ-ոք չի ասել, որ պատրաստ ենք տարածքներ տալ». Արտակ Զաքարյան

Նոյեմբեր 19,2018 15:44

«Նախորդ տարիների խաղաղ բանակցային գործընթացը տեւական ժամանակ իրեն արդարացրել է: Մեր կողմից կատարված հսկայական գործընթացը համարում ենք շատ կարեւոր, սակայն այսօր տեսնում ենք առաջին վտանգավոր ազդանշանը. Իրանը, որը տարիներ շարունակ պահպանել է հավասարակշռված մոտեցում,  այսօր խախտում է (վերջերս Իրանի ԱԳ նախարարը ստորագրեց հուշագիր, համաձայն որի՝ Վրաստանը, Թուրքիան եւ Իրանը պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը.-խմբ.) այն,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ի իշխանության տարիներին Արցախյան հակամարտության բանակցային գործընթացին, ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արտակ Զաքարյանը: Նրա բնորոշմամբ՝ ՀՀ նոր իշխանությունների վրա առաջիկայում ճնշումներ կլինեն Արցախի հարցի շուրջ, ուստի պետք է ապահովել հակամարտության հայանպաստ լուծում:

Թե ինչ ճնշումների մասին է խոսքը, Արտակ Զաքարյանը հիշեցրեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունն այն մասին, որ ԱԺ-ում մեծամասնություն ունենալով՝ Փաշինյանը կարող է քայլեր ձեռնարկել հակամարտության լուծման ուղղությամբ, եւ ՀՀ-ում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն այն մասին, որ որոշ տարածքներ պետք է վերադարձվեն Ադրբեջանին: «Դժվար չէ ենթադրել, որ այս  իրավիճակը գայթակղիչ կարող է լինել որոշ ուժերի համար, որոնք ճնշումների միջոցով կփորձեն արագացված կերպով հասնել հարցի լուծմանը»,-նկատեց Արտակ Զաքարյանը:

Նկատառմանն ի պատասխան, որ նախորդ իշխանությունները համաձայնություն են տվել հակամարտության լուծման փոխզիջումային փաստաթղթին, որը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ՝ Արցախի կարգավիճակի դիմաց, Արտակ Զաքարյանն այսպես արձագանքեց. «Նախորդ իշխանությունները հմտորեն կարողացել են խուսափել բոլոր ճնշումներից եւ հակասությունների մեջ մտնելուց: Մեր քաղաքականությունը կառուցվել է շահերի համադրման վրա: Այդ առումով շարունակում ենք պահպանել «ստատուս քվոն», իսկ Արցախի շուրջ ստեղծված անվտանգային գոտին անընդհատ ամրացվել է»:

Ըստ Զաքարյանի՝ նախորդ իշխանությունը «Մադրիդյան սկզբունքներին» ոչ թե համաձայնություն է տվել, այլ համաձայնել է բանակցել դրանց շուրջ. «Միշտ ասել ենք՝ քանի դեռ բոլոր դետալները համաձայնեցված չեն, ոչինչ համաձայնեցված չէ: Ոչ-ոք չի ասել, որ պատրաստ են տարածքներ տալ: Երբ Ալիեւը կհայտարարի, որ պատրաստ է ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, նոր կարելի է խոսել մնացածի մասին»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2171825129707414/

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930