Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը կմիջամտի՞, որ իր ընկեր Լուկաշենկոյի հետ Փաշինյանի ու ՀՀ-ի հարաբերությունները հարթվեն

Նոյեմբեր 19,2018 14:47

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին հարցրեցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Բելառուսի ԱԳՆ-ի արձագանքը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը եւ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանը բավականին ջերմ եւ մտերիմ հարաբերություններ ունի Լուկաշենկոյի հետ, հնարավո՞ր է միջամտի այս լարված հարաբերություններին: Էնֆիաջյանը պատասխանեց. «Փոխկապակցված հարցով հանդես գալը տեղին չէ: Յուրաքանչյուր երկրի ներքաղաքական գործունեությունը տեղի իշխանությունն է իրականացնում եւ այդ առումով սա բացառություն չէ: Մենք պետք է փորձենք հասկանալ՝ ինչպիսի բովանդակության հայտարարություններ են տեղի ունենում, որովհետեւ ինքս ՀԱՊԿ-ի հետ կապված կարծում եմ, որ մենք լավագույնս պետք է մեր բոլոր հնարավորությունները հատկապես միջազգային հարթակում կարողանանք կիրառել՝ հօգուտ ՀՀ-ի ու հայ ժողովրդի»:

Հարցին՝ դուք ասում եք, որ հեղափոխության կրողն եք, հիմա հեղափոխության արժեքներն այսպես ծաղրի առարկա են դառնում Բելառուսի կողմից, չունե՞ք գնահատական դրա վերաբերյալ՝ Էնֆիաջյանը պատասխանեց. «Այն մոտեցումը, որ պետք է հայտարարությանը կոշտ գնահատականներ տրվեն, ըստ էության, ընդունելի չենք համարում… Սեւեռվել նմանատիպ հայտարարություններին, այդքան էլ տեղին չեմ համարում, մեր երկրում այսօրեական քաղաքական կարեւորագույն գործընթաց է նախաձեռնվել»:

Զարմանքին՝ այսինքն, որ ՀԱՊԿ-ում լուրջ խնդիրներ ունենք, կարեւոր չի՞՝ Էնֆիաջյանը պատասխանեց՝ կարեւոր է միանշանակ. «Այն գնահատականները, որ հնչեցվել է Լուկաշենկոյի կողմից, անձամբ ես անընդունելի եմ համարում: Գագիկ Ծառուկյանը մշտապես իր անձնական կապերը լավագույնս օգտագործել է, որ մեր երկրում տնտեսական սոցիալական հարցերը լուծի»:

ՊԵԿ-ը 2020-ից ուզում է շրջանառության մեջ մի մեխանիզմ մտցնել, որով հարկվելու են տրասֆերտները՝ դրսից եկող եկամուտները: Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում դրան, որ աղքատին հասնող գումարները նաեւ հարկվեն՝ Էնֆիաջյանը պատասխանեց. «ՀՀ-ում ամենաշատ փոփոխությունների ենթարկված օրենքի նախագիծը հենց հարկային օրենսդրությանն է վերաբերել, նախկին արատավոր մի դրսևորում նաեւ կա, երբ սոցիալական վիճակը վատթարանում էր, հարկային դաշտը կոշտանում էր: 2020-ին մինչեւ բավականաչափ ժամանակ կա, առաջիկա խորհրդարանը լեգիտիմ է լինելու, ժողովրդի կարծիքն է ներկայացնելու, հնարավորություն կունենա արտահայտվել: Նոր հարկեր ներդնել, կարելի է ասել՝ հորինելը անտեղի եմ այս պահին համարում: Պետք է սոցիալական վիճակը մեղմել, ոչ թե փորձել անընդհատ հարկեր ավելացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930