Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային Առաջընթացի» շտաբի ղեկավար. «Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը հակահեղափոխական էին հեղափոխության օրերին»

Նոյեմբեր 19,2018 14:24

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչներ Լուսինե Հարոյանը, Հայկ Գրիգորյանը եւ Հայկ Փայտյանը 5-6 կուսակցության հակահեղափոխական եւ հակապետական հայտարարեցին` նոյեմբերի 19-ին «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում:

«Դրանք այն ուժերն են, որ եղել են կոալիցիոն դաշինքի մեջ, մասնակցել են անօրինական, անիրավական գործընթացներին»,-ասաց «Ազգային Առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնող Լուսինե Հարոյանը:

ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից, ՕԵԿ-ից բացի, նա այդ շարքում է դասում նաեւ «Լուսավոր Հայաստանին»:

«Ազգային Առաջընթաց» կուսակցության մամուլի պատասխանատու եւ նախընտրական շտաբի ղեկավար Հայկ Գրիգորյանը (լուսանկարում) հավելեց. «Լուսավոր Հայաստանը» մասնակցել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացին, 2015 թ. Սերժ Սարգսյանի հետ ակտիվ քարոզել է կեղծիքով ընդունված Սահմանադրական հանրաքվեն, վավերացրել է այդ հանրաքվեի արդյունքները: Նաեւ իրենք մասնակցել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, ամրագրել են, որ 2017թ. ընտրությունները վավեր են, հեղափոխության օրերին էլ Նիկոլ Փաշինյանին որպես իրենց գործընկեր դավաճանել են եւ դուրս չեն եկել պայքարի եւ միայն հաղթանակից հետո են հիշել, որ իրենք «Ելք» դաշինքից են»:

Ասուլիսը վարողը նկատեց` նույն տրամաբանությամբ կարելի է հակահեղափոխական եւ հակապետական համարել «Իմ քայլը» դաշինքին, քանի որ ընտրությանը մասնակցել է եւ ընդունել ընտրության արդյունքները:

«Նիկոլ Փաշինյանը հրապարակում եկավ եւ հայտարարեց, որ իրենց քաղաքականությունը սխալ էր նախկինում, հիմա ինքը քայլերթ է սկսում, նաեւ գործով ցույց տվեց, որ ուղղել է իր սխալը: Իսկ Արամ Սարգսյանը եւ Էդմոն Մարուքյանը տարբերվում են նրանից որպես հակահեղափոխական կերպարներ, իրենց Փաշինյանի հետ նույն հարթակի վրա դնել չենք կարող:

Այդ երկուսը դրսեւորել են հստակ հակահեղափոխական վարքագիծ հեղափոխության օրերին: Իսկ վերջին օրերին, երբ ամեն ինչ հայտնի էր, նույնիսկ «Բարգավաճ Հայաստանն» ասաց, որ ինքը հեղափոխական ուժ է, բայց դրանից չդարձավ հեղափոխական: Այնպես որ, մենք մարդկանց եւ երեւույթները ճիշտ անուններով ենք կոչում»:

 Մանրամասները՝ տեսանյութում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930