Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Հարոյան. «Հայտնի գործիչների բացակայությունը մեր առավելությունն է»

Նոյեմբեր 19,2018 14:03

«Մենք ընտրություններին մասնակցելու հայտ ենք ներկայացրել հետեւյալ ակնկալիքով` տեղի ունեցած իրադարձություններից հետո, ըստ էության նոր քաղաքական համակարգ պետք է ձեւավորվի, որը պետք է հիմնված լինի նոր սկզբունքների վրա, ինչը ենթադրում է նոր քաղաքական ուժերի կողմից նոր քաղաքական մշակույթի ձեւավորում:

Մենք որպես նորաստեղծ կուսակցություն` ուզում ենք մասնակիցը լինել այդ գործընթացին թե խորհրդարանից դուրս, թե համապատասխան քվե ստանալու դեպքում` նաեւ խորհրդարանի ներսում»,- նոյեմբերի 19-ին «Հայելի» ակումբում հայտարարեց «Ազգային Առաջընթաց» կուսակցության մամուլի պատասխանատու եւ նախընտրական շտաբի ղեկավար Հայկ Գրիգորյանը:

Նրա ձեւակերպմամբ, գալիք խորհրդարանին մեծ աշխատանք է սպասվում. «Մերժիր Սերժին շարժումը» հեռացրեց համակարգի պարագլխին, բայց նախկին համակարգը դեռ շարունակում է գործել, քանի որ գործում է այն օրենքների վրա, որոնք ընդունվել էին կլանային որոշակի խմբերի շահերից ելնելով»:

 Մանրամասները` տեսանյութում:

Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով ներկայացված «Ազգային Առաջընթաց» կուսակցության անդամ Հայկ Փայտյանը կարծում է, որ վերջին իրողությունների արդյունքում ժողովրդի գիտակցության մեջ կոտրվել է այն կարծրատիպը, որ ինքը զուտ սուբյեկտ է եւ այս ամենի մեջ ոչ մի դեր չունի:

«Գարնանային իրադարձություններից հետո եւ մասնավորապես ընտրությունները դեկտեմբերին անցկացնելը քաղաքական դաշտը կանգնեցնելու է ինչ-ինչ խնդիրների առաջ: Քանի որ բազմաթիվ երիտասարդ ու կարող ուժեր ցանկանում են կապիտալիզացվել քաղաքական ոլորտում, եւ գոյություն ունեցող քաղաքական ուժերից շատերն ապացուցել են, որ ի վիճակի չեն դա անել, երկրի զարգացումն ապահովել, հետեւաբար կարող ուժերն են ցանկանում ինքնադրսեւորվել:

Կարծում եմ, որ մեկ ուժը անգամ գերցանկության դեպքում չի կարող իր մեջ այդ երիտասարդության, թարմ ուժերի ողջ պոտենցիալը ներկայացնել…Ես վստահ եմ, որ բազմաթիվ երիտասարդներ չեն ցանկանա համագործակցել նախկին ուժերի հետ, դրա համար էլ նոր, թարմ ուժեր են պետք` երիտասարդներով համալրված: Հենց այդ իմաստով էլ մեր կուսակցությունը հայտ է ներկայացնում, որ նոր իրավիճակում նոր ուժ է գալիս»,- նշեց Հայկ Փայտյանը:

Մանրամասները` տեսանյութում:

«Ազգային Առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնող Լուսինե Հարոյանը շեշտադրեց այն փաստը, որ իրենց կուսակցությունում չկան հայտնի քաղաքական գործիչներ, ու հենց դա էլ իրենք համարում են իրենց առավելությունը:

«Այդ հայտնի գործիչներին մենք տեսել ենք վերջին 20-25 տարում: Դրանք հիմնականում բացասական առումով հայտնի գործիչներ են, եւ մենք տեսել ենք, թե նրանք Հայաստանի քաղաքական դաշտը, քաղաքացիական հասարակությանը ինչ վիճակի են հասցրել: Բայց դա չի նշանակում, որ մենք հեռու ենք եղել այդ գործընթացներից եւ հանկարծ որոշել ենք կուսակցություն բացել եւ մասնակցել ընտրություններին:

Կուսակցությունը չի ստեղծվել նրա համար, որ մասնակցի այս ընտրություններին: Ընտրություններին մասնակցելը մեր գործունեության ընդամենը մեկ փուլն է, մեր գործունեությունը լինելու է շարունակական»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930