Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նույնիսկ խաշը Էդմոն Մարուքյանի հաշվին ուտեմ, մուֆտա չի լինի»

Նոյեմբեր 19,2018 17:30

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանին դեկտեմբերի 11-ին հրավիրել էր խաշի՝ պայմանով. «Հաշիվը կփակի նա, ում կուսակցությունն անցնի պառլամենտ»: «Առավոտը» Շարմազանովից հետաքրքրվեց՝ Մարուքյանն ընդունե՞լ է խաշի հրավերը, թե՞ ոչ, որովհետեւ Ձեր այդ հայտարարությունը մեկնաբանվեց, որ այսպես ասած՝ «մուֆտա» խաշ եք ուզում ուտել: Շարմազանովը պատասխանեց. «Եթե նույնիսկ Էդմոն Մարուքյանի հաշվին ուտեմ, մուֆտա չի լինի, բայց, կարծում եմ, էդ օրը հաշիվը ես կփակեմ»:

ՔՊ-ականները հորդորում են լրագրողներին ՀՀԿ-ականների խոսքերին լուրջ չվերաբերվել: Շարմազանովը, դիմելով ՔՊ-ականներին, ասաց. «Ինձ համար մի բան հասկանալի ու ընկալելի չի՝ եթե ՔՊ-ն գտնում է, որ մենք ոչ մի շանս չունենք, որ մենք անցյալ ենք, որ մենք իրական ընդդիմություն չենք, ընդդիմություն դառնալու շանս չունենք, ինչի՞ են իրար հերթ չտալով բոլորը ՀՀԿ-ից խոսում, բոլորը խոսում են՝ ՀՀԿ-ն թող թայմ աութ վերցներ, ՀՀԿ-ն չի կարա ընդդիմություն լինի, ՀՀԿ-ն սենց-նենց: Բա եթե մենք չկանք, գոյություն չունեցող ուժից էդքան չեն խոսում, բոլորը մենակ ՀՀԿ-ից են խոսում: Նշանակում է, որ ՀՀԿ-ն կա ու կլինի, ու իրենց միակ այլընտրանքը մենք ենք, եւ իրենց հարցազրույցները դրա մասին էլ խոսում են»:

Լուսանկարը՝ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ»

17.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930