«Մենք, ի տարբերություն նախորդ կառավարությունների, չենք թալանում, չենք գռփում, չենք գողանում»,-այսօր Մարտունի քաղաքում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով Գեղարքունիքի մարզում է:
«Ու ես ասում եմ՝ էն մարդը, էն պաշտոնյան, որը պետությունից, ժողովրդից, կամ որեւէ տեղից կգողանա, իմ՝ թիվ 1 անձնական թշնամին է, եւ ես մինչեւ վերջ գնալու եմ այդ մարդուն պատժելու համար»,-ասաց Փաշինյանը:
Սակայն, ինչպես ասաց Փաշինյանը, մյուս կողմից՝ յուրաքանչյուր քաղաքացի իր պատասխանատվության բաժինը պետք է կրի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ