Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «ՀԴՄ չխփելը դառնալու է շատ ծանր հանցագործություն»

Նոյեմբեր 19,2018 13:05

ՀԴՄ կտրոն չխփելը դառնալու է շատ ծանր հանցանք: Այսօր այս մասին Մարտունի քաղաքում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա պաշտոնական այցով Գեղարքունիքի մարզում է:

Պատասխանելով մարտունեցիներից մեկի հարցին, Փաշինյանն ասաց. «Առաջիկայում օրենսդրական փոփոխություն ենք իրականացնելու: Օրինակ՝ միկրոբիզնեսին, այն բիզնեսին, որն ունի տարեկան 20-24 մլն շրջանառություն, որոշ գոտիականությամբ, ազատելու ենք հարկերից: Բայց այս պայմաններում, օրինակ ՀԴՄ չխփելը դառնալու է շատ ծանր հանցագործություն: Ոչ թե քրեական հանցանք, այլ պետք է դառնա անհանդուրժելի արարք, որովհետեւ եթե որեւէ մեկը ՀԴՄ չի խփում` նա այդքանով պակաս գումար է վճարում պետական բյուջե, որը պետք է օգտագործվի այն ասֆալտի փոսը ծածկելու համար, թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու համար»:

Փաշինյանն ասաց, որ կառավարությունն ուզում է ստեղծել պայմաններ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի աշխատելու եւ հարստանալու հնարավորություն ունենա. «Մենք ուզում ենք օգնել մարդկանց, քաջալերել, որպեսզի հարստանաք ու հարստացնեք պետությունը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930