Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաթողիկոսի անվտանգությունն ապահովողներ պետք է լինեն. զորքի մասին չէ խոսքը». կրոնագետ

Նոյեմբեր 19,2018 12:59

Կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը համոզված է, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է ունենա պաշտպանվածության որոշակի աստիճան: «Անվտանգությունն ապահովող անձինք պետք է լինեն՝ կոռեկտության շրջանակներում: Զորքի մասին չէ խոսքը: Դա առաջին հերթին պետք է հասարակության գիտակցության մեջ ամրապնդվի: Դա կարող է մասնավոր կամ պետական կառույց իրականացնել»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով փաստին, որ ԱԺ-ում օրերս Վեհափառ հայրապետի համար պետական պահպանություն տրամադրելու օրինագիծը չընդունվեց, ասաց Վարդան Խաչատրյանը:

Նրա գնահատմամբ՝ ամիսներ առաջ կաթողիկոսի դեմ իրականացված բողոքի գործողությունները «յուղ լցրեցին կրակի վրա». «Վեհափառ հայրապետի դեմ եղան անգամ բռնարարքի փորձեր, ինչից ելնելով՝ իշխանությունները պետք է արձագանքեին»:

Կրոնագետը շեշտեց. «Չի կարելի համահայկական նշանակության եկեղեցուն դնել տարրական հարցականների ներքո: Քաղաքական ուժն է նախաձեռնել օրինագիծը, բայց չպետք է քաղաքական շահարկման առարկա դարձնել կաթողիկոսի խնդիրը, իսկ նման տարրերն ակնհայտ էին: Դա անթույլատրելի է անգամ այն քաղաքական ուժի կողմից, որին թվում էր, որ նա այդ օրինագիծը կանցկացնի: Հայ Առաքելական եկեղեցին պետք է զերծ մնա կամայական քաղաքական շահարկումներից, քանի որ համահայկական առումով բացառիկ դեր է խաղում: Եկեղեցում, իհարկե, կան խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն»:

Ըստ Վարդան Խաչատրյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ բողոքի գործողությունները կազմակերպած ուժերը բացահայտված չեն, ուստի չի բացառվում, որ գործընթացը կարող է վերսկսել. «Համաշխարհային նշանակության անձինք պետք է պաշտպանված լինեն. կապ չունի՝ ո՞վ է կաթողիկոսը, բայց նրա հանդեպ բռնարարքը խայտառակություն էր»:

https://www.facebook.com/aravot.am/videos/745454879121264/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930