Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի 23 տարեկանների հավաքականը ոչ մի մեդալ չնվաճեց Բուխարեստում անցկացված այս տարիքային խմբի աշխարհի առաջնությունում:
Մեր թիմից այսօր եւս մի ըմբիշ՝ 92 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը, պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրանալու հնարավորությունից չօգտվեց: Նա երկու սփոփիչ գոտեմարտերի միջով էր հասել այդ փուլ, սակայն բրոնզի համար գոտեմարտը ուկրաինացու հետ նա տանուլ տվեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ