Բուխարեստում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի U 23 աշխարհի առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող 74 կգ քաշային Անդրանիկ Գաբրիելյանը բրոնզե մեդալի համար պայքարում քիչ առաջ հանդիպեց իրանցի ըմբիշի հետ: Մեր մարզիկը ոչինչ չկարողացավ հակադրել մրցակցի գրոհներին եւ միավորների 0:10 հաշվով պարտություն կրեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: