«Ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը» խաղարկության առաջնությունը ամենամյա է և անց է կացվում 7-րդ անգամ:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը մրցման նախաձեռնողն ու իրականացնողն է: Տարեկան 2 մրցաշար է կազմակերպվում ֆեդերացիայի նախագահի կողմից, ինչն անխոս նպաստում է մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանը:
«Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը» միակն է հանրապետությունում իր տեխնիկական հագեցվածությամբ և ծառայում է Հայաստանի հրաձգության հավաքականի հիմնական մարզումների վայր: Այդ իսկ պատճառով մրցույթներն անց են կացվում այդ մարզադպրոցում: Մարզադպրոցի տանիքի հիմնանորոգման աշխատանքներին գործուն աջակցություն է ցուցաբերելել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:
Մրցմանը մասնակցում էին հետևյալ կազմակերպությունների 65 մարզիկները ՝
Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոց
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց,
Հրաձգության հանրապետական մարզադպրոց,
Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց
Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիր
Վանաձորի թիմ:
Միջազգային կարգի սպորտի վարպետի գրքույկ է շնորհվել Անդրանիկ Այվազյանի սան հրացան ձևի մարզիկ Ալլա Պողոսյանին
Սպորտի վարպետի գրքույկներ են շնորհվել Արմենակ Գալոյանի սան Գոհար Վարդանյանին, Անդրանիկ Այվազյանի սան Անուշ Նալբանդյանին, և Էդուարդ Ղարիբյանի սան Արուսյակ Գրիգորյանին:
Սպորտի վարպետի թեկնածուի գրքույկներ են շնորհվում Համլետ Նիկողոսյանի սան Մարիամ Սահակյանին և Արմենակ Գալոյանի սան Սաթենիկ Մեժլումյանին:
Այս մրցաշարում ՍՎԹ է լրացրել Անդրանիկ Այվազյանի սան, հրացան ձևի մարզուհի Միլենա Պողոսյանը և առաջին կարգ է լրացրել Գագիկ Մելոյանի սան Վազող թիրախի մարզուհի Մերի Հարությունյանը: Նշենք, որ այսուհետ առաջին կարգի արդյունք ցույց տված մարզիկներին կշնորհվի գրքույկներ:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահը պարգևատրեց մրցանակային տեղերին, 1-ին տեղ գրաված մարզիկների անձնական մարզիչներին և մրցավարական անձնակազմին: Մրցաշարին բացի ավանդական պարգևներից, եղել է նաև նախագահի հատուկ մրցանակ. Ֆեդերացիայի նախագահի գավաթ և դրամական պարգև, շնորհվել է մրցաշարի լավագույն մազիկին, որը որոշել է մարզչական խորհուրդը:
Լավագույն մարզիկ է ընտրվել վազող թիրախ ձևի մարզիկ Հովհաննես Մարգարյանը (անձնական մարզիչ`Էդվարդ Ղարիբյան):
Մրցանակային տեղեր
Օդամղիչ հրացան 10մ, տղամարդիկ, 60 կրակոց վարժություն
1 տեղ Հայկ Բաբայան (անձնական մարզիչ` Անդրանիկ Այվազյան)
2 տեղ Վրեժ Թորոսյան
3 տեղ Սուրեն Բերյան
Օդամղիչ հրացան 10մ, աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ Ալլա Պողոսյան (անձնական մարզիչ` Անդրանիկ Այվազյան)
2 տեղ Անուշ Նալբանդյան
3 տեղ Միլենա Պողոսյան
Վազող թիրախ,10 մ , տղաներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ Վահե Վարդանյան (Անձնական մարզիչ` Արմենակ Գալոյան)
2 տեղ Գագիկ Զազարյան
3 տեղ Հովհաննես Մարգարյան
Վազող թիրախ,10 մ, աղջիկներ՝ 30+30կրակոց վարժություն
1 տեղ Լիլիթ Մկրտչյան (Անձնական մարզիչ` Արմենակ Գալոյան)
2 տեղ Գոհար Վարդանյան
3 տեղ Արուսյակ Գրիգորյան
Օդամղիչ ատրճանակ 10մ,տղաներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ Նորայր Առաքելյան (Անձնական մարզիչ` Արմեն Սիմոնյան)
2 տեղ Արթուր Ավագյան
3 տեղ Զավեն Ալեքսանյան
Օդամղիչ ատրճանակ 10մ աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ Էլմիրա Կարապետյան (Անձնական մարզիչ` Նորայր Առաքելյան)
2 տեղ Նարե Գաբրիելյան
3 տեղ Աննա Ադամյան
Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, տղաներ՝ 2×20 կրակոց վարժություն
1 տեղ Հովհաննես Մարգարյան (Անձնական մարզիչ` Էդուարդ Ղարիբյան)
2 տեղ Դավիթ Աբաջյան
3 տեղ Վահե Վարդանյան
Վազող թիրախ` խառը վազք, 10 մ, աղջիկներ՝ 2×20 կրակոց վարժություն
1 տեղ Լիլիթ Մկրտչյան (Անձնական մարզիչ` Արմենակ Գալոյան)
2 տեղ Գոհար Վարդանյան
3 տեղ Արուսյակ Գրիգորյան
Հայաստանի հրաձգության ֆեդերացիա