ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բացվել է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ձյան տեղումներն այս պահին դադարել են և հավանականությունը մեծ է, որ օրվա ընթացքում ավտոճանապահը կբացվի նաև բեռնատարների համար։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն