Հայտնել ենք, որ Ադրբեջանի տարածքում գտնվող Կարեն Ղազարյանի հարազատները, Բերդավանի բնակիչներ մտահոգված լինելով նրա ճակատագրով, այսօր նոյեմբերի 18-ին, ժամը 11-ից փակել են Բագրատաշենի մաքսակետ տանող ավտոճանապարհը:
Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանից տեղեկացանք, որ այդտեղ է ժամանել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Նա հայտնել է այն քայլերի մասին, որոնք Հայաստանը ձեռնարկում է Կարեն Ղազարյանի համար: Նրա ելույթից հետո, մոտավորապես ժամը 17.20-ի դրությամբ, միջպետական ավտոճանապարհը բացվել է:
Կարեն Ղազարյանի մասին ավելի հանգամանալից զրուցելու համար Ա. Զեյնալյանը այցելել է Բերդավան, Կարեն Ղազարյանի տուն, ուր այժմ զրույց է ունենում նրա ծնողների հետ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ