Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ Լարսում իրավիճակի մասին

Նոյեմբեր 18,2018 17:45

Ինտենսիվ ձնամաքրման աշխատանքներից հետո Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է մարդատար ավտոմեքենաների համար։ Կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների երթևեկը դեռևս արգելված է։

Ձյան տեսքով տեղումներն այս պահին դադարել են և հավանականությունը մեծ է, որ օրվա ընթացքում բեռնատարների համար ևս թույլատրելի դառնա երթևեկելը։

Ռուսական կողմում առկա է տրանսպորտային միջոցների հերթ։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930