Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհն ավելի քան 5 ժամ փակված է (ֆոտոշարք)

Նոյեմբեր 18,2018 16:38

Բերդավանի բնակիչ, 2018թ. հուլիսի 15-ից Ադրբեջանում գտնվող 34-ամյա Կարեն Ղազարյանի հարազատները ե համագյուղացիները երեկ` նոյեմբերի 17-ին, Բերդավան գյուղի տարածքում փակել էին միջպետական ավտոճանապարհը, պահանջելով Կարենի հայրենիք վերադարձը:

Երեկ ժամը 16-ի սահմաններում նրանք բացել են ճանապարհը, ասելով, որ իրավիճակը չփոխվելու դեպքում այսօր Նոյեմբերյանի ջրհան կայանների վարչական շենքի հարակից խաչմերուկում կփակեն Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհը: Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ժամը 11-ի սահմաններում Կ. Ղազարյանի հարազատները, Բերդավանի բազմաթիվ բնակիչներ նշված վայրում փակել են Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհը, նաեւ` այդ խաչմերուկից Նոյեմբերյան տանող ճանապարհը: Խաչմերուկում ավտոմեքենաների մեծ շարք էր գոյացել:

Այդտեղ էին գտնվում Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը, Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը, ոստիկանության բազմաթիվ աշխատողներ: Նշված խաչմերուկից վերեւ, Հաղթանակ գյուղի տարածքում, մարդատար ավտոմեքենաները շրջանցիկ, դաշտամիջյան ճանապարհով անցնում էին դեպի Բագրատաշենի մաքսակետի հարակից տարածք, կամ ՝այնտեղից հասնում Հաղթանակ: Նման կերպ այդ խաչմերուկից վերեւ, Հաղթանակի տարածքից շրջանցիկ, խորդուբորդ ճանապարհով մեքենաներն անցնում էին Այրում քաղաք: Սակայն ոչ բոլորը վարորդներն էին տեղյակ շրջանցիկ ճանապարհներից: Խոշոր բեռնատարները, ավտոբուսները չեն կարող անցնել դաշտամիջյան խորդուբորդ, վատթար ճանապարհով:

Խցանման մեջ հայտնված մարդիկ կային, որ խնդրում էին ճանապարհ բացել հիվանդ, վատ վիճակում գտնվող մարդուն տեղափոխող ավտոմեքենայի համար, սակայն այդ խնդրանքները չբավարարվեցին:

Մեզ հայտնեցին, որ Վրաստանից Հայաստան մեկնող հարսանքավորների համար եւս ճանապարհը չի բացվել, նրանք անցել են դաշտամիջյան շրջանցիկ ճանապարհով:

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հորդորել է միջպետական ճանապարհը չփակել, որովհետեւ դա դրական արդյունք չի տալիս համապատասխան մարմինները տեղեկացված են իրավիճակի մասին, Կարեն Ղազարյանի խնդրով պատկան մարմինները զբաղվում են,այդ գործընթացի մանրամասները հասարակության համար հասանելի չեն կարող լինել, իսկ հանրությունը հուսադրող տեղեկատվություն է սպասում:

Ժամը 16-ի դրությամբ ավտոճանապարհը փակ էր, սպասվում է բարձրաստիճան պաշտոնյայի այց:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930