Այսօր տեղի ունեցավ Դուքենդո ֆեդերացիայի Հայաստանի առաջնությունը: Ներկա էին սպորտային աշխարհի ներկայացուցիչներ, դերասաններ, քաղաքական գործիչներ, պատվավոր հյուրեր և ոչ միայն: Բացման պատիվը տրված էր ՀՀ Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանին: Հյուրերին ողջունեց Գոռ Վարդանյանը, ինչից հետո սկսվեց սերտիֆիկատների հանձնումը: Առաջին սերտիֆիկատը Գոռ Վարդանյանից ստացավ «Երկիր ծիրանի» կուսակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը,որպես միջազգային ֆեդերացիայի պատվավոր անդամ, տեղեկացնում է «Public.am»-ը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները սրվակներով կոյուղաջրեր էին բերել նիստին:
«Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձել էր կոյուղաջրերից մեկը տանել Տարոն Մարգարյանի մոտ, ինչից հետո սկսվել էր հրմշտոց, որը վերածվել էր ծեծկռտուքի։
Այն ժամանակ հայտարարեց, որ Գոռ Վարդանյանը բռնի ուժով իրեն դուրս է բերել դահլիճից և հրել:
Սակայն այսօր արդեն Մարինա Խաչատրյանը նշում է, որ Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է իրեն: