Նյու-Դելիում ընթացող բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնության մեկնարկային մենամարտում Հայաստանի հավաքականի անդամ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը մրցավարների որոշմամբ 1:4 հաշվով զիջեց մրցաշարը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ Փինկի Ռանիին:
Aravot.am-ը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանին խնդրեց մեկնաբանել մենամարտը: Նա խոսեց հակիրճ. «Անուշը լավ չաշխատեց: Մրցակիցը հախուռն մարտ առաջարկեց, ու Անուշը խաբվեց դրան», – ասաց պարոն Գեւորգյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ