Խոսեցի Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի հետ:
Լարսում առաջացած խնդրով դիմել է Հս. Օսեթիայի իշխանություններին, մասնավորապես ԱԻՆ և առողջապահության նախարարություններ:
Առողջապահության նախարարն այցելել է խցանման մեջ հայտնված վարորդներին, քաղաքացիներին ապահովվել է սնունդ, տաք ջուր, դեղորայք և շուկայական գներով դիզվառելիք:
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատում է Վրաստանի ԱԻՆ և անցակետի իշխանությունների հետ, մինչև վաղը կեսօր ճանապարհը հաստատ փակ կլինի:
Արմեն ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ