Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ կապված Բակո Սահակյանին վիզա տրամադրելու հետ

Նոյեմբեր 18,2018 11:53

Ադրբեջանի արտգործնախարարությունն իր դիվանագիտական խողովակներով կտրուկ բողոք է հայտնել ԱՄՆ-ին՝ կապված Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին այցագիր տրամադրելու հետ: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «անօրինական ռեժիմի «ներկայացուցչի»» մուտքը ԱՄՆ հակասում է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի պարտավորություններին և ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշմանը: Ընդ որում, գերատեսչությունում կարծում են, որ Բակո Սահակյանին այցագիր տրամադրելը «լուրջ հարցեր է առաջացնում կապված ԱՄՆ վիզաների տրամադրման գործընթացի հետ»:

«Զարմանալին այն է, որ վիզաների տրամադրման գործընթացի ազատականացումը ԱՄՆ-ը չի կիրառում հետխորհրդային տարածության այլ անօրինական կառույցների նկատմամբ, այլ միայն Ադրբեջանի օկուպացված տարածքների վրա ստեղծված անօրինական կառույցի «ղեկավարների» նկատմամբ,- ասվում է հաղորդագրության մեջ:- Անջատողական ռեժիմի խրախուսմանն ուղղված նման քայլերը հարցեր են առաջացնում՝ կապված ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունների անկեղծության հետ»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930