Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը իրեն դրել է միջազգային դատախազի տեղ, որը լիազորված է պատժել կամ ներել: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Բելառուսը ՀԱՊԿ դռնփակ քննարկումը դուրս է բերել կազմակերպության շրջանակներից:
«Միգուցե դա ընդունելի էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում: Բայց միջպետական հարաբերություններում գոյություն ունեն արարողակարգի և էթիկետի միանգամայն հստակ նորմեր:
Հնարավոր է, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականության մեջ: Հույս ունենք, որ ժամանակի ընթացքում դա կանցնի»,- ասել է Գլազը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ