Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից մրցաշարը կազմակերպվում է արդեն 7-րդ անգամ:
«Ֆեդերացիայի նախագահի գավաթ»-ին մասնակցող 65 մարզիկները ներկայացնում էին Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոցը, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը, Հրաձգության հանրապետական մարզադպրոցը, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցը, Վանաձորի թիմը և Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրը :
Մրցաշարից մրցաշար նոր հորիզոններ է գրավում հրաձգություն մարզաձևը, ինչը ֆեդերացիայի նախագահի և մարզական կոլեկտիվի քրտնաջան աշխատանքի արդյունքն է:
Ֆեդերացիայի ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հանդես եկավ զեկույցով, որի ժամանակ շնորհավորեց մրցման մեկնարկի կապակցությամբ, մարզիկներին հորդորեցին լուրջ վերաբերվել մրցաշարին, քանի որ այս և հաջորդ 2 մրցումներից է որոշվելու մարտին «Եվրոպայի առաջնության» հավաքական թիմը :
Մրցման առաջին օրվա արդյունքներով հաղթող ճանաչվեցին.
Օդամղիչ հրացան 10մ, տղամարդիկ, 60 կրակոց վարժություն
1 տեղ Հայկ Բաբայան
2 տեղ Վրեժ Թորոսյան
3 տեղ Սուրեն Բերյան
Օդամղիչ հրացան 10մ, աղջիկներ, 60 կրակոց վարժություն
1 տեղ Ալլա Պողոսյան
2 տեղ Անուշ Նալբանդյան
3 տեղ Միլենա Պողոսյան
Վազող թիրախ, 10 մ, տղաներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ Վահե Վարդանյան
2 տեղ Գագիկ Ղազարյան
3 տեղ Հովհաննես Մարգարյան
Վազող թիրախ,10 մ, աղջիկներ՝ 30+30 կրակոց վարժություն
1 տեղ Լիլիթ Մկրտչյան
2 տեղ Գոհար Վարդանյան
3 տեղ Արուսյակ Վարդանյան
Հայաստանի հրաձգության ֆեդերացիա